Սիրիայում այսօր խորհրդարանական առաջին ընտրություններն են նոր իշխանության օրոք
Սիրիայում այսօր առաջին խորհրդարանական ընտրություններն են նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո:
Անուղղակի քվեարկության ընթացքում ընդհանուր առմամբ 6000 ընտրող կքվեարկի տարածաշրջանային ընտրական կոլեգիաներում:
Երկրի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի կողմից նշանակված հանձնաժողովը հաստատել է 1570 անձի թեկնածությունը: Reuters-ը նկատում է, որ քարոզարշավը պասիվ էր, խոշոր քաղաքներում պաստառներ կամ գովազդային վահանակներ չէին երևում:
Նոր և ընդլայնված խորհրդարանը կունենա 210 անդամ, որոնցից մեկ երրորդը կնշանակվի ժամանակավոր նախագահ Ալ-Շարաայի կողմից։