211652_close_icon

Երևանի Բուռնազյան փողոցում աղբարկղերը դատարկվում են, իսկ դրա մոտ ստեղծված կենցաղային ու շինարարական աղբի բուրգերը չեն հեռացվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count517 դիտում article-date 13:06 03-10-2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցում հայտնի Ֆրանսիական կրթահամալիրի և սովետական տարիներից հայտնի, այժմ չգործող ժամացույցի գործարանի հարևանությամբ տեղադրված են աղբարկղեր, որտեղ բնակիչները իրենց տան աղբն են թափում, ապա Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի աշխատակիցները ամենօրյա ռեժիմով հեռացնում են աղբը: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է՝ անփույթ բնակիչների պատճառով աղբամանների մոտ կուտակվել է շինարարական ու կենցաղային աղբ, մինչդեռ բնակիչներին ամեն անգամ հորդորել են, որ այդ աղբը չթափեն՝ որտեղ պատահի: 

Թե ով պետք է այդ աղբը հեռացնի նշված վայրից՝ տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների ղեկավարների և բնակիների համար դարձել է կռվախնձոր: 
 
Քաղաքապետարանն ասում է՝ դա մեր «պոզիցիան» չէ, թաղապետարանն ասում է՝ մերը չէ, բնակիչն էլ գիշերը գաղտագողի աղբը թափում է ու այդքանով իր գործը համարում է ավարտած: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր