211652_close_icon

Հայաստանն անհամբեր սպասում է համագործակցության հետագա զարգացմանը. ԱԳՆ-ն շնորհավորել է Գերմանիային Միասնության օրվա առթիվ

views-count391 դիտում article-date 19:50 03-10-2025
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Գերմանիային՝ Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով գերմանացի ժողովրդին խաղաղություն և բարգավաճում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Մեր շնորհավորանքներն ենք հղում Գերմանիային՝ Միասնության օրվա կապակցությամբ։
Հայաստանն անհամբեր սպասում է մեր լայն համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում։ Մեր կապերը կառուցված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Գերմանիայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- նշված է Հայաստանի ԱԳ նախարարության գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր