ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի շնորհավորական խոսքը ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ
Հարգելի՛ հարկային ծառայողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ։
Այս օրը ոչ միայն մասնագիտական տոն է, այլ նաև առիթ՝ արժևորելու ձեր դերը մեր երկրի կայացման և կայուն զարգացման գործում։ Անկախության ամբողջ ընթացքում հարկային ծառայողները հիմնարար դեր են կատարել պետականության ամրապնդման գործում: Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ կարողանում ենք հասարակություն-հարկ վճարող-հարկային ծառայող-պետություն կապի ամրապնդման միջոցով ապահովել մեր պետության և նրա ինստիտուտների անխափան գործունեությունը, զարգացնել տնտեսությունը և բարձրացնել բոլորիս կյանքի որակը։
Այսօր, երբ մեր երկիրն առերեսվում է բազմաբնույթ մարտահրավերների, ձեր պատասխանատվությունը կրկնակի մեծ է․ դուք ապահովում եք պետության տնտեսական անվտանգությունը և հասարակության արդար սպասելիքների իրականացումը։ Վերջին տարիների ձեռքբերումները՝ հարկային եկամուտների աճը, աշխատատեղերի ավելացումը, ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ գործադրված քայլերը, վկայում են ձեր համառ ու նպատակային աշխատանքի մասին։
Միաժամանակ, պետք է միասնական ջանքերով արագացնենք դրական վերափոխումները։ Պետք է շարունակենք կատարելագործել վարչարարությունը, ընդլայնել թվային տեխնոլոգիաների կիրառությունը, զարգացնել վերլուծական կարողությունները և բարձրացնել հարկ վճարողների սպասարկման որակը։ Հարկ վճարողի հետ ազնիվ ու թափանցիկ հարաբերությունները մեր հիմնական ուղենիշն են։ Դրա հիմքում մարդակենտրոն մոտեցումն է․ հարկ վճարողի խնդիրները պետք է ընկալել որպես սեփական և հոգատարությամբ օժանդակել դրանց լուծմանը։
Մենք գիտակցում ենք նաև մեր պատասխանատվությունը՝ տնտեսության խթանման և հարկերի հավաքագրման միջև հավասարակշռություն գտնելու գործում։ Սա այն ուղին է, որը թույլ կտա միաժամանակ զարգացնել բիզնես միջավայրը, ապահովել ներդրումների համար բարենպաստ պայմաններ և բարձրացնել հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը։ Այս ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն հետևողական է լինելու, որպեսզի հանրության համար եկամուտների ծառայությունը լինի արհեստավարժ, գիտելիքահեն, հարմարավետ և նվազագույն շփումներով։
Արդարությունը մեր ամենօրյա գործերի, մեր գործողությունների և բարեփոխումների հիմքում է: Չափազանց կարևոր է հարկ վճարողների հետ փոխհարաբերություններում առաջնորդվել նաև արդարության ուղենիշով, որը թույլ կտա վերաիմաստավորել Պետական եկամուտների դերը և բարձրացնել հասարակական աջակցության մակարդակը:
Հարկային ծառայության առաքելությունը չի սահմանափակվում միայն թվերով ու ցուցանիշներով․ այն նաև վստահության և հոգատարության մշակույթ է։ Ձեր աշխատանքի շնորհիվ պետք է խորանա այն վստահությունը, որ յուրաքանչյուր վճարված դրամ ուղղվում է պետության և ժողովրդի բարօրությանը և հիմքեր ստեղծում յուրաքանչյուր քաղաքացու երջանիկ դարձնելու ճանապարհին։ Դա է մեր գլխավոր նպատակը և պարտքը ներկա ու ապագա սերունդների առաջ։
Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ։ Մաղթում եմ մասնագիտական և անձնական նոր հաջողություններ, քաջառողջություն և անսպառ եռանդ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորացման և մեր ժողովրդի բարեկեցիկ ապագայի։