ՊՍԺ-ի մակարդակի խաղ ենք ցուցադրում, բայց դա պետք է անել 90 րոպե․Ֆլիկ
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ից կրած 1:2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի տնային խաղում։
«ՊՍԺ-ն ունի արագություն եւ բարձր կարգ։ Բարձրացնելով իրեց խաղամակարդակը՝ նրանք արժանիորեն հասան հաղթանակի։ Վերջին շաբաթներին շատ հանդիպումներ ենք ունեցել։ Պետք է հավաքվենք եւ վերլուծենք։
Վստահ եմ, որ ՊՍԺ-ի մակարդակի խաղ ենք ցուցադրում, բայց դա պետք է անել 90 րոպե։ Ամբողջ թիմը պետք է աշխատի, պաշտպանվի, օգտագործի ազատ գոտիները, մասնակցի գնդակի վերահսկողությանը։
Բոլորը տեսան, որ ՊՍԺ-ում յուրաքանչյուրը ցանկանում է տիրել գնդակին եւ գիտի՝ ինչպես օգտվել ազատ տարածություններից եւ անհատական պայքար տանել։ Պետք է այդ ամենին սովորենք»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
ՊՍԺ-ն 6 միավորով երրորդն է, «Բարսելոնան» ունի 3 միավոր եւ 16-րդ տեղում է։
Երրորդ տուրում ՊՍԺ-ն հոկտեմբերի 21-ին կմրցի Գերմանիայի փոխչեմպիոն Լեւերկուզենի «Բայերի», «Բարսելոնան»՝ հունական «Օլիմպիակոսի» հետ։