211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ի մի ամբողջ փողոց ողողված է կեղտաջրերով, իսկ «Վեոլիա ջուր»-ը մատը մատին չի տալիս, պատճառաբանելով, որ դա իրենց գործը չէ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count20786 դիտում article-date 20:29 22-03-2025
Արդեն 2 շաբաթ է՝ Երևան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում դիտահորից թուրս թափվող կեղտաջրերը մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շրջանցիկ թունել 66 տան հարևանությամբ դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը ողողում են ամբողջ փողոցը, լցվում բնակիչների տների նկուղներ, բակեր, պատերից ներծծվելով՝ հայտնվում տների ներսում։

Այսօր՝ մարտի 22-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները ասում էի․

«Էս 2 շաբաթից ավելի է՝ հայտնվել ենք այս դժոխային իրավիճակում։ Հատկապես առավոտյան ու երեկոյան ժամերին այնքան ուժեղ է լինում կեղտաջրերի հոսքը, որ այստեղով անցնել չի լինում։ Տները քայքայվում են, մեր առողջությունը՝ նույնպես, էլ չգիտենք «Վեոլիա ջրին» ինչ լեզվով ասենք, որ գան էս խնդիրը վերացնեն։ Ամեն անգամ մեզ պատասխանում են, որ սա իրենց գործը չէ և պետք է բնակիչները խնդիրը վերացնեն։ Միայն Արաբկիրի թաղապետերանի կոմունալից են եկել ու վստահեցրել, որ այսօր, վաղը խնդիրը կլուծեն «Վեոլիա ջրի» հետ համատեղ։

Սա ոչ առաջին դեպքն է ոչ վերջին։ Կոյուղագծերը արդեն մաշվել են, վնասվել ու դիտահորի խցանում բացելը ընդամեն ժամանակավոր լուծում է։ Խնդրում ենք, որ այնպիսի աշխատանքներ կատարեն, որ այլևս նման խնդրի առաջ չկանգնենք»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր