12921 դիտում
15:09 26-08-2020
Քաղաքացին պնդում է՝ Աբովյանի ԴԱՀԿ-ն մատը մատին չի տալիս՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ Արմեն Հովհաննիսյանն ու հայտնել, որ շուրջ 1 տարի է, ինչ Աբովյանի ԴԱՀԿ աշխատակիցները չեն կատարում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Հովհաննիսյանն ասում էր. «20 տարի է դատարանների դռներն ենք, հարևանս մտել է իմ հողամասի մեջ, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ ունենք, կատարողական թերթիկն ուղղարկել են Աբովյանի ԴԱՀԿ ծառայությանը, բայց ԴԱՀԿ ծառայությունը օրը մի բան ինձ խաբում է ու չի գալիս, ամեն օր ասում են՝ էսօր կգանք, վաղը կգանք, հիմա էլ ասում են, թե տրակտոր չունեն:
Դատարանի վճռով ասվում է՝ քանդել հայցվորին սեփականության իրավունքով պատկանող, պատասխանողի տիրապետության ներքո գտնվող բոլոր ինքնակամ կառույցները, այդ թվում՝ քարե պարիսպը, անասնագոմն ու այլ շինություններն ու հողամասը բերել նախկին տեսքի:
Հիմա պետք է իրենք տրակտոր բերեին ու քանդեին, բայց ասում են՝ չունեն տրակտոր:
Գնացել եմ լիցենզավորված կազմակերպության հետ պայմանագիր եմ կնքել, պայմանագիրը տարել-ներկայացրել եմ ԴԱՀԿ, ասում են՝ դուք մենակ եկեք կանգնեք, թող տեխնիկան քանդի, որ վիճաբանություն կամ խնդիրներ չլինեն, բայց էլի չեն գալիս, ասին՝ պայմանագիրդ թող, մինչև ամսի 15-ը կգանք, բայց մինչև հիմա չեն եկել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը, նշելով, որ 1,5 տարի է, ինչ չի կարողանում կատարել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը.
«Ես ուզում եմ այս մասին բարձրաձայնել, որ իրենց ղեկավարությունն ու բոլորը տեսնեն, թե ինչպես է աշխատում ԴԱՀԿ-ն ու ինչպես չենք կարողանում անգամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով առաջ շարժվենք»,- հավելեց Ա․ Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար