211652_close_icon
views-count778 դիտում article-date 16:03 01-10-2025

Նորվեգիայի փոխդեսպանը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում

ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության (նստավայրը՝ Վրաստանի Հանրապետություն) փոխդեսպան Ռեբեկա Լին և դեսպանության ծրագրերի ղեկավար Խաթունա Խութսիշիվիլին հոկտեմբերի 1-ին հյուրընկալվել են ԿԸՀ-ում։

Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը։ 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ փոխդեսպանը հետաքրքրվել է ՀՀ ԿԸՀ նյութատեխնիկական հագեցվածությունից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունից։

Նմանատիպ նյութեր