Մերձավանի քպական համայնքապետի խիստ «պատվախնդիր» գերդաստանը 20-ամյա տղային է ներկայացնում որպես իրենց պատիվը փրկող, որը Մերձավան էր տեղափոխվել բնակվելու 5 տարի առաջ․Փաստինֆո
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված 20-ամյա Գևորգ Հարությունյանը Մերձավան է տեղափոխվել բնակվելու ընդամենը 4-5 տարի առաջ, երբ դեռահաս էր՝ 15 տարեկան։
Նա ոխերիմ թշնամական հարաբերությունների մեջ չի գտնվել ու անձամբ ծանոթ չի էլ եղել Վալոդյա Գրիգորյանի հետ։ Թեև իրավապահները բացառում են քաղաքական շարժառիթը և պնդում, թե տեղի ունեցածը վենդետա էր, սակայն փաստեր չկան, որ Հարությունյանն իրապես թշնամական հարաբերություններ է ունեցել Գրիգորյանի կամ սպանված ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի հետ։ Ավելին, նա մտերիմ չի եղել նաեւ փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի հետ։ Եվ ընդհանրապես՝ փետրվարյան իրադարձություններին մասնակից չի եղել, քրեական գործով չի անցել։
Նախաքննական մարմինը 20-ամյա տղային ներկայացնում է որպես Նարեկ Օհանյանի ընկեր, որը փաստորեն, նրա փոխարեն վրեժխնդիր է եղել եղբոր սպանության համար։ Նկատենք, որ Օհանյանի ու Հարությունյանը տարբեր տարիքային խմբերում են՝ Օհանյանը 31 տարեկան է, իսկ Հարությունյանը՝ 20, որի հետ, ինչպես արդեն հայտնել են, ամիսներ շարունակ պարապել են, սովորեցրել կրակելու հմտություններ։ Տղային, ըստ էության, որպես գործիք են օգտագործել, իսկ այսօր իրենք փորձում են ջրից չոր դուրս գալ։
«Փաստինֆո»-ն մի քանի հարց է ուղղել ՔԿ-ին՝ խնդրելով հայտնել, թե արդյոք գործով այլ ներգրավվածներ, հետախուզվողներ կան, թե ոչ, Մերձավանի համայնքապետն ունի որեւէ կարգավիճակ, թե ոչ, պարզել են, թե ովքեր են 20-ամյա տղայի հետ անցկարել «վարպետության դասեր», որտեղ, ինչ զենքով։
Նախաքննական մարմինը չունի այս հարցերի պատասխանները, համենայն դեպս՝ բանավոր չեն պատասխանել՝ առաջարկելով դիմել գրավոր ու այսքանից հետո խոսում են, թե հանցագործությունը բացահայտվել է.... ։