Իսրայելի վարչապետը մեկնել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 29-ին Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է վարչապետի գրասենյակը։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա շքախումբը մեկնել են Վաշինգտոն։ Վարչապետը կհանդիպի նախագահ Թրամփին Սպիտակ տանը», - ասվում է հայտարարության մեջ։
Գրասենյակը պարզաբանել է, որ հանդիպումից հետո Իսրայելի վարչապետը և ԱՄՆ նախագահը մամուլի համար հայտարարություններ կանեն։
Ավելի վաղ Reuters-ը, անդրադառնալով կայանալիք հանդիպմանը, նշել էր, որ վերջին օրերին Արևմտյան տարբեր երկրների կողմից Պաղեստինի Պետության ճանաչումից հետո ԱՄՆ նախագահը փորձելու է ճնշում գործադրել Նեթանյահուի վրա, որպեսզի վերջինս համաձայնություն տա Գազայում խաղաղության շուրջ առաջարկին։