211652_close_icon

Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսում մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ կգործարկվի

views-count346 դիտում article-date 12:57 29-09-2025
2025 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրականացվի մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման Էլեկտրոնային համակարգի (ГИС ЭПД) կիրառումը։ Այս մասին տեղեկացնում են  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս բեռնափոխադրողներին նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրվա և ժամի ընտրությունը՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ։

Գրանցման համար անհրաժեշտ է՝

գրանցվել էլեկտրոնային հարթակում,
հաստատել էլեկտրոնային փոստն ու հեռախոսահամարը,
ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո,
ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով հաշվառման փաստաթղթի պատճենը և ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո։
Գրանցումն իրականացվում է հետևյալ հղումով:

Մանրամասները՝ այստեղ:

Նմանատիպ նյութեր