211652_close_icon

ՌԴ-ն անընդունելի և անօրինական է համարում Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու Արևմուտքի փորձերը

views-count478 դիտում article-date 21:30 27-09-2025

Ռուսաստանն անընդունելի և անօրինական է համարում Արևմուտքի փորձերը՝ վերականգնելու Իրանի դեմ պատժամիջոցները, հայտարարել է Լավրովը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Արևմուտքը մերժել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգումը։

«Սա բացահայտում է Արևմուտքի կողմից կառուցողական լուծումների որոնման սաբոտաժը և շանտաժի ու ճնշման միջոցով Իրանից միակողմանի զիջումներ կորզելու ցանկությունը։ Մոսկվան կտրականապես մերժում է այդ մանիպուլյացիաները»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր