2150 դիտում
22:49 18-09-2021
Բացարձակապես անընդունելի եմ համարում Հանրային ռադիոընկերության վրա ճնշում բանեցնելու փորձերը. Գարեգին Խումարյան
«Մեր երկրում գործող եզդիական կառույցներից մեկի՝ «Եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Խդր Հաջոյանը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որում պնդում է, թե Հայաստանի Հանրային ռադիոընկերությունը փակման է տանում եզդիների համար տրվող հաղորդումների խմբագրությունը»:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը:
«Այս կապակցությամբ հայտնում եմ հետևյալը:
Եզդիների համար տրվող հաղորդումների խմբագրությունը և ընդհանուր առմամբ Արտասահմանի և ազգային փոքրամասնությունների համար տրվող հաղորդումների բաժինը 2019 թվականին Հանրային ռադիոյում մեկնարկած բարեփոխումների առանցքում է: Այդ բարեփոխումների ընթացքում
1. կրկնապատկվել էր եզդիների համար մայրենի լեզվով տրվող ռադիոհաղորդումների ծավալը (այս պահին տևողությունը ժամանակավորապես կրճատված է խմբագրությունում ընթացող վերադասավորումների պատճառով)
2. գործարկել է եզդիերեն լեզվով լրատվական կայք,
3. ստեղծվել է եզդիական ժողովրդական երաժշտությանը նվիրված շուրջօրյա համացանցային ռադիոկայան,
4. ստեղծվել է եզդիների պատմությանն ու մշակույթին նվիրված վիդեոհանդես,
5. զգալիորեն բարձրացվել է խմբագրության աշխատակիցների աշխատավարձը:
Ուզում եմ հատուկ ընգծել, որ բարեփոխումների մեկնարկից առաջ 2019 թ.-ի ապրիլ ամվսա դրությամբ Հանրային ռադիոն եզդիերեն լեզվով արտադրում էր միայն 30 րոպե տևողությամբ ռադիոհաղորդում:
Եվ ներկայում Հանրային ռադիոյի կողմից եզդիներին մայրենի լեզվով մատուցվող մեդիածառայությունների ծավալն ու բնույթը աղերս չունի նախկին վիճակի հետ, որը, ցավոք սրտի, եղել է անփոփոխ տասնամյակներ շարունակ:
Եզդիների համար արտադրվող մեդիակոնտենտի ներկայիս ծավալները բնավ վերջնական հանգրվանը չեն, և նախատեսվում է էլ ավելի լայնացնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
Սակայն 2020-2021 թվականներին բարեփոխումների ընթացքը հասավ մի կետի, երբ պարզ դարձավ, որ առկա կադրային լուծումներով ավելին անելը և բարեփոխումները վերջնական հանգրվանին հասցնելն անհնար է: Առաջ գնալու համար անհրաժեշտ են տեխնոլոգիական պատրաստվածության սկզբունքորեն այլ աստիճանի, ցանցային մտածողությամբ, 21-րդ դարի տեղեկատվական միջավայրին առավել համահունչ մոտեցումներով թարմ ուժեր:
Ներկայում այդ մարդիկ գալիս են փոխարինելու նախկին անձնակազմին: Եվ վստահ եմ՝ մենք հաջողելու ենք:
Այս փոփոխությունների ընթացքում, այո, ընկերությունը ստիպված էր հրաժեշտ տալ իր երկու աշխատակիցներին, ում հետ ամենայն հավանականությամբ մենք, այո, հանդիպելու ենք դատարանում:
Մերժում եմ Հանրային ռադիոընկերության Եզդիների համար տրվող հաղորդումների խմբագրությունում փորձաշրջան անցնող երիտասարդ մասնագետներին վիրավորելու և պիտակավորելու փորձերը, որոնք առկա են Խդր Հաջոյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Սատարում եմ գործընկերներիս և կոչ անում չտրվել սադրանքների:
Կասկածի տակ եմ առնում առանձին վերցրած մեկ հասարակական կազմակերպության ղեկավարի՝ մեր երկրի բոլոր եզդիների անունից հանդես գալու իրավաչափությունը, իսկ պարզունակ կադրային հարցը ազգամիջյան լույսի ներքո ներկայացնելու փորձերը համարում եմ զավեշտական:
Եզդիերեն խմբագրության մեր ապագա աշխատակիցները, բնականաբար, նույնպես եզդի են:
Բացարձակապես անընդունելի եմ համարում Հանրային ռադիոընկերության վրա ճնշում բանեցնելու այս և այլ ապարդյուն փորձերը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1561 դիտում
23:55 12-08-2024
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների հրաժարականից բացի այլ ելք ուղղակի չկա․ Գարեգին Խումարյան
1417 դիտում
20:07 27-03-2023
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
2713 դիտում
19:10 03-09-2018
Անընդունելի ենք համարում ընտրապայքարը «սևերի» և «սպիտակների» մրցավազքի վերածելու փորձերը. ՀԺԱՄ
Այս բաժնից
706 դիտում
19:52 27-12-2024
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
757 դիտում
19:40 27-12-2024
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ
745 դիտում
19:33 27-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը