211652_close_icon

Դեմբելեն Յամալին գերազանցել է 321 միավորով

views-count580 դիտում article-date 20:19 27-09-2025
France Football-ը ներկայացրել է տղամարդկանց և կանանց ֆուտբոլում «Ոսկե գնդակ» անվանակարգում արդյունքները միավորներով:

Տղամարդկանց ֆուտբոլում «Ոսկե գնդակը» նվաճած ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն վաստակել է 1380 միավոր՝ երկրորդ տեղը գրաված «Բարսելոնայի» 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալին գերազանցելով 321 միավորով:

Կանանց ֆուտբոլում երրորդ տարին անընդմեջ «Ոսկե գնդակը» նվաճած կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Այտանա Բոնմատին վաստակել է 506 միավոր՝ երկրորդ տեղը զբաղեցրած իր հայրենակցին` Մարիոնա Կալդենտեին գերազանցելով 28 միավորով:

Նմանատիպ նյութեր