211652_close_icon

ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել Է Իրանի վերաբերյալ Ռուսաստանի և Չինաստանի առաջարկը

views-count400 դիտում article-date 14:34 27-09-2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը հայտնի է նաև որպես «իրանական միջուկային գործարք», կես տարով երկարաձգելու Ռուսաստանի և Չինաստանի առաջարկ՝ մերժելով բանաձևի համապատասխան նախագիծը: Անվտանգության խորհրդի նիստի հեռարձակումը հասանելի է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:

Բանաձևի օգտին, բացի Ռուսաստանից և Չինաստանից, քվեարկել են Ալժիրն ու Պակիստանը: Հարավային Կորեան և Գայանան ձեռնպահ են մնացել, ԱԽ մյուս ինը անդամները (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Դանիա, Հունաստան, Սլովենիա, Պանամա, Սոմալի, Սիերա Լեոնե) դեմ են քվեարկել:

Այս բանաձևը վերջին հնարավորությունն էր կանխելու իրանական գործարքի «Եվրոեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) նախաձեռնած Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնումը: 

Նմանատիպ նյութեր