211652_close_icon

Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից պարծեցել է Ադրբեջանի «հաղթանակով»

views-count688 դիտում article-date 23:31 25-09-2025
Ադրբեջանը նոր դարաշրջան է մտել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների։

«Մենք հաղթել ենք և՛ պատերազմում, և՛ խաղաղությունում։ Մենք վերջ ենք դրել օկուպացիային և սկսել ենք վերակառուցումը։ Արդարությունը հաղթանակել է, ինքնիշխանությունը ամրապնդվել է, և փաստացի խաղաղությունը հաստատվել է։ Մենք պատրաստ ենք կիսվել այս դրական փորձով», - հայտարարել է Ալիևը։

«Եկեք միասին կառուցենք մի աշխարհ, որտեղ կրկնակի չափանիշները վերացված են, արդարադատությունը ընտրողական չէ, օրենքի գերակայությունը հարգված է, և խաղաղությունը ապահովվում է ոչ միայն խոսքերով, այլև գործնական քայլերով», - հավելել է նա։

Նմանատիպ նյութեր