ԱՄՆ-ի նախագահը պարծեցել է փոթորկից տուժած Պուերտո-Ռիկոյում կատարած իր աշխատանքով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հսկայական գործ է արել Պուերտո-Ռիկոյի համար, որը մեծապես տուժել է վրա հասած փոթորկից։
Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Ոչ ոք չէր անի այն, ինչը արեցի ես Պուերտո-Ռիկոյի համար՝ չարժանանալով հարգանքի։ Այնտեղ շատ աշխատանք կա անելու»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը։
Բացի այդ, տեղադրել է 8 րոպե տևողության մի հոլովակ, որում ցուցադրվում են պուերտոռիկացիներին օգնելու կադրեր։
Հիշեցնենք, որ Պուերտո-Ռիկո կատարած այցի ժամանակ Թամփի վարքագիծը մեծ քննադատության էր արժանացել շատերի կողմից. նա թղթե սրբիչներ էր նետել հավաքված մարդկանց ուղղությամբ։