Լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նորաբաց թանգարան այցելուների պակաս չկա․ հերթական հյուրերը Արաբկիրի ոստիկանության վետարաններն էին՝ խորհրդի նախագահ Ավետիք Հարությունյանի գլխավորությամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Սեպտեմբերի 16-ին, Երևանում իր դռները բացեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի տուն թանգարանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թանգարանի բացման օրվանից գրեթե ամեն օր թանգարանի այցելուների պակաս չկա։ Ժամանում են ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից, ԱՊՀ երկրներից և աշխարհի տարբեր անկյուններից։
Օրեր առաջ հերոսի թանգարան էին այցելել նաև Արաբկիրի ոստիկանության մի խումբ վետերաններ՝ վետարանների խորհրդի նախագահ, ոստիկանության գնդապետ Ավետիք Հարությունյանի գլխավորությամբ։ Վետերանները շրջեցին թանգարանում, իսկ հերոսի հայրը նրանց ներկայացրեց Արցախի հերոս, իր որդու Ա․ Հովհաննիսյանի կյանքը ու հարուստ կենսագրությունը, որով ոչ մի հայ չի կարող չհպարտանալ։
Վերջում վետերանների միության նախագահ Ա․ Հարությունյանը թանգարանի հուշամատյանում իր և վետերանների սրտի խոսքը գրեց և կիսվեց տպավորություններով։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թե Ա․ Հարությունյանը, թե ոստիկանության Արաբկիրի վետերանները միշտ աչքի են ընկնում հերոսների հիշատակը վառ պահելու գործում։ Հաճախակի այցելում են միայն հերոսների հիշատակին կառուցված հուշարձաններին, «Եռաբլուր» զինվորական պանթեոն, մարզեր և իրենց հարգանքի տուրքը մատուցում Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին։ Նրանք նաև կազմակերպել են հերոսներին նվիրված բազմաթիվ տոնական ու մարզական միջոցառումներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները, հարազատներն ու բարեկամները իրենց գործով ապացուցեցին մեծն Չարենցի հայտնի պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 15-ին, նշվում էր հերոս Ա. Հովհաննիսյանի երկնային ծնունդը և Երևանի Վարշավյան փողոցի 15 հասցեում բացվեց նրա անունը կրող տուն-թանգարանը, որտեղ այսօր արդեն այցելուների հոսքը չի դադարում:
Չնայած բազում խոչընդոտներին ու չարակամ, փոքրոգի, մի խումբ նախանձ մարդկանց, Հովհաննիսյանների ընտանիքը հաղթահարեց ու պատվով կատարեց այդ սուրբ գործը՝ իրենց համառության և միասնականության շնորհիվ:
Բացմանը ներկա էին մեծ թվով քաղաքացիներ, հյուրեր, հերոսի հրամանատարը, հերոսի պատմական լուսանկարի հեղինակը, քաղաքական ու մշակութային գործիչներ:
Տուն-թանգարանը դեռ կառուցման ընթացքում արդեն շատերի համար դարձել էր սրբության սրբոց:
Այն գործելու է երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի ուրբաթ և շաբաթ օրերին՝ ժամը 11:00-18:00-ն, իսկ երկուշաբթի և կիրակի փակ է լինելու:
Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։
2004-2007 թվականներին սովորել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 մանկապարտեզում։
2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել դուքենդո կարատեով: Արժանացել է սև ու կարմիր գոտիների։
2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։
2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։
2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։
2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։
Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Զոհվել է Հայ-ադրբեջանական պատերազմում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
2020 թվականի հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Որդու մահից հետո հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, իր անձնական մեքենան նվիրել է Հայոց բանակին:
2020 թվականի դեկտեմբերի 22-ից «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկում է 5000 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որտեղ պատկերված է Ալբերտ Հովհաննիսյանը։ Վաճառքից գոյացած հասույթն ուղղվում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի միջոցով իրականացվող նախագծերին:
Զոզ Հովսեփյանը գիրք է գրել «Ալբերտը՝ հրետանու աստված» վերնագրով, որը պատմում է պատերազմում անմահացած քաջորդի Ալբերտ Հովհաննիսյանի մասին։ որոշ չափով բացահայտում է երեխա, պատանի, զավակ, զինվոր և Աստծուն հավատացող Ալբերտին։
Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։