211652_close_icon

Վոլոդյայի uպшնnւթյունը քաղաքական պատվեր չէր, մեր ընկերն էր. Արմավիրի մարզպետ

views-count2434 դիտում article-date 13:03 25-09-2025
Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը քաղաքական պատվեր չէ, կպարզվի, մեղավորները պատասխան կտան, Վոլոդյա Գրիգորյանը մեր լավ ընկերն էր:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը:

Ճշտող հարցին՝ դեռ չի՞ պարզվել դեպքի հանգամանքները, ի՞նչ գիտի, որ քաղաքական պատվեր չէ, նա ևս մեկ անգամ ասաց, որ քաղաքական չէ:

Ինչ վերաբերում է իրեն պատասխանատու զգում է, նա ասա՝ այո, իհարկե:

«Նման բաներ բոլոր երկրումներում էլ լինում են»,- հավելեց նա:

Նա հավելեց, որ դեռ առիթ կլինի շփվելու լրագրողների հետ և այլ հարցերը, այդ թվում՝ հրաժարական կտա՞, թողեց անպատասխան:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, կրակոցներ ու սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: 

Ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի Երևանյան խճուղում հայտնաբերել էին արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գլխարկ, կոշիկ, բջջային հեռախոս և «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի հետք: 

Կրակոցների հետևանքով հիվանդանոցում մահացել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորը: Կա մեկ վիրավոր: 
 
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր