211652_close_icon

Պետք է բացահայտեն այս uպшնnւթյունը, որ ապացուցեն, որ փնտրում են իրական հանցագործներ, այլ ոչ թե քաղաքական պատվերներ են կատարում. Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1780 դիտում article-date 12:16 24-09-2025
Իշխանությունը զբաղված է ֆեյք, սարքած դատավարություններով և իրական հանցագործներին փողոցում թողնելով: Այս մասին Փարաքարի սպանված ղեկավարի տան մոտ լրագրողներին ասաց  «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Ապօրինի զենք է վխտում ժողովրդի մեջ, եթե այս սպանությունը չբացահայտվեց, իրենք երկար պատասխան են տալու այս արարքների համար։ Վալոդյան համեստության տիպար էր, համայնքի համար պայքարող մարդ։ 

Իրենք պետք է բացահայտեն այս սպանությունը, որ ապացուցեն, որ փնտրում են իրական հանցագործներ, այլ ոչ թե քաղաքական պատվերներ են կատարում»,- նշեց նա:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, կրակոցներ ու սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: 

Ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի Երևանյան խճուղում հայտնաբերել էին արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գլխարկ, կոշիկ, բջջային հեռախոս և «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի հետք: 

Կրակոցների հետևանքով հիվանդանոցում մահացել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորը: Կա մեկ վիրավոր: 
 
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր