Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 80-ամյակի միջոցառումները մեկնարկեցին դիպլոմների հանձնման արարողությամբ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 80-ամյա հոբելյանինին նվիրված միջոցառումները մեկնարկեցին 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ, որը տեղի ունեցավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը հատուկ հյուրերի ձեռամբ դիպլոմներ հանձնվեցին ակադեմիայի ավելի քան 200 շրջանավարտների:
Ողջույնի խոսքում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորեց Գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի առթիվ:«Իսկապես սա շատ կարևոր հոբելյան է, որն առիթ է, որպեսզի հայացք գցենք ետ և տեսնենք ակադեմիայի անցած երկար ճանապարհը, և միևնույն ժամանակ, այդ ճանապարհը մեզ տա բուհի զարգացմանը տանող հեռանկարը»,-ասաց Անդրեասյանը: Նրա բնութագրմամբ՝ ակադեմիան ավանդույթների, ռեսուրսի, փորձի հիման վրա շարունակում է զարգանալ և լինել երկրի ամենակարևոր բուհերից մեկն արվեստի ոլորտում մասնագետների պատրաստման գործում, միաժամանակ ինքնաարտահայտման հնարավորություն տալով արվեստաբաններին, արվեստագետներին ու տարբեր ոլորտների տաղանդավոր ներկայացուցիչներին: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը խորհրդանշական համարեց բուհի հոբելյանը՝ նշելով, որ այն հայաստանյան պրոֆեսիոնալ արվեստի 80-ամյակն է նաև
:«Ակադեմիայի տարիքը, ըստ էության, հայաստանյան մասնագիտական կերպարվեստի տարիքն է: Լինել ակադեմիայի 80-ամյակի շրջանավարտ՝ նշանակում է մարմնավորել Հայաստանի պրոֆեսիոնալ կերպարվեստը և բյուրեղացնել նրա 80-ամյա պատմությունը»,-համոզմունք հայտնեց ռեկտորը՝ ուրախալի և միաժամանակ պատասխանատու համարելով պահը:
Ազատյանն ընդգծեց, որ ակադեմիան արդիականացման փուլում է՝ շարունակելով նորարական ավանդույթը և զարկ տալով միջոլորտային նոր համագործակցություններին:Միջոցառմանը սկիզբ դրվեց նոր համագործակցության. ՀԳՊԱ-ն և «hosq» կրթամշակութային հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է խթանել ստեղծարար արդյունաբերության, հատկապես՝ պատկերի, ձայնի ու տարածության հետ կապված միջոլորտային նախագծերով:
«Ակադեմիայի և «hosq»-ի համագործակցությունը մեր ուսանողների համար լի է մասնագիտական լայն ասպարեզ դուրս գալու, կրթական և ստեղծագործական հնարավորություններով»,-ներկայացրեց ռեկտորը:
Հիմնադրամի ինստիտուցիոնալ ծրագրերի ղեկավար Շողակաթ Մլքե-Գալստյանը մեծ պատիվ համարեց ակադեմիայի հետ համագործակցությունը:««hosq»-ը հավատում է արվեստին, արվեստի գիտությանը և տեխնոլոգիաների խաչմերուկին և ուղղակի հիասքանչ է այդտեղ հանդիպել ակադեմիային՝ որոշելով միասին շարժվել միասին»,-ասաց հիմնադրամի ներկայացուցիչը:
Հանդիսավոր երեկոն ամփովեց համերգային ծրագրով՝ Բամբիռ խմբի երկու սերունդների՝ Ջագի և Բամբիռի կատարմամբ: