6343 դիտում
21:24 16-10-2017
Արդարադատության ակադեմիայում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ակադեմիայի շրջանավարտ-դատավորի թեկնածուների դիպլոմների հանձնման արարողությանը
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ակադեմիայի 2017 թվականի ունկնդիրների՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացի ավարտին:
Այս տարի Ակադեմիայում շուրջ 7.5 ամսվա մասնագիտական պատրաստում է անցել դատավորի 19 թեկնածու՝ քրեական, քաղաքացիական, վարչական մասնագիտացումներով, որոնցից 3-ը՝ Արցախի Հանրապետությունից: Ընդ որում Արցախից առաջին անգամ են դատավորի թեկնածուները Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցել:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց շրջանավարտներին և դիպլոմներ հանձնեց նրանց: Ռեկտորի խոսքով՝ օրը նշանակալի է ունկնդիրների համար, քանի որ բավական երկար ու բարդ ճանապարհ են անցել այս օրվան արժանանալու համար: «Ցանկացած կառույցի մասին, հատկապես՝ կրթական, դատում են այդ կառույցի շրջանավարտների ձեռքբերումներով, հաջողություններով, իրենց պարտականությունների կատարման նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Վստահ եմ, որ Ակադեմիան այդ առումով շատ վստահելի ձեռքերում է:
Կարծում եմ՝ ձեր կայացրած դատավճիռները, վճիռները, որոշումները, որպես դատավոր տարբեր միջավայրերում հանդես գալը հիմք են դառնալու, որ միայն դրական տպավորություններ ու կարծիքներ ձևավորվեն այն կրթօջախի մասին, որի շրջանավարտն եք»,-նշեց ռեկտորը և մաղթեց ձեռքբերումներով լի և երկարատև գործունեություն:
Դատավորի թեկնածուների խմբի անունից Ակադեմիայի շրջանավարտ Դավիթ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորին, Ակադեմիայի ողջ անձնակազմին և մաղթեց շրջանավարտներին կամք և վճռականություն: «Ցանկանում եմ, որ մենք, որպես դատավորներ, մեր գործունեության ընթացքում իրավունքը տանք իրական հասցեատիրոջը»,-ասաց ունկնդիր-շրջանավարտը:
Տեղեկացնենք, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորի թեկնածուների ուսուցումն իրականացվել է 2017թ. փետրվարի 27-ից հոկտեմբերի 13-ը՝ չորս հատվածով (ներառյալ ավելի քան 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը):
Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ ունկնդիրների համար սահմանված էր 1044, քրեաիրավական մասնագիտացմամբ ունկնդիրների համար՝ 1046 և վարչաիրավական՝ 982 ակադեմիական ժամ:
Ուսուցումն ավարտած ունկնդիրների նշանակումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
[b]Արդարադատության ակադեմիայի
համագործակցության և հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2288 դիտում
21:20 04-10-2019
Քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչի թեկնածուների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը