211652_close_icon
views-count5633 դիտում article-date 21:55 02-06-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը մասնակցել է Հայաստանի Երևանի գինու ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման ավարտական հանդիսությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 2016-2017թթ. ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման ավարտական հանդիսությանը: Միջոցառմանը ներկա էին ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ծրագրի տնօրեն Աննե Կեմպան, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ծրագրի ներկայացուցիչ Լայլա Բաշամը, Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի պրոֆեսոր Ջոն Նիքըլզը և այլ հյուրեր: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը ողջունել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 16-րդ սերնդի շրջանավարտներին ՀՀ գյուղատնտեսության նախարարի և նախարարության անունից: «Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը ավանդական և արևմտյան կրթական համակարգերի յուրահատուկ և հաջողված սինթեզ է, որն իր գոյության 17 տարիների ընթացքում կայացել է որպես ագրոբիզնեսի ոլորտի արդիական կրթական հաստատություն ոչ միայն մեր երկրում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում»,_ իր խոսքում մասնավորապես նշել է Ռոբերտ Մակարյանը: Նշենք, որ ԱՈՒԿ-ը բարձր որակավորմամբ մասնագետներ է պատրաստում տնտեսագիտության, մարքեթինգի և կառավարման ոլորտներում՝ անգլերենի իմացությամբ և հաղորդակցական ժամանակակից հմտություններով: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր