211652_close_icon

ԵԱՏՄ-ում միասնական նավիգացիոն կապարակնիքներով կհետևեն միության երկրների փոխադրումներին

views-count577 դիտում article-date 23:22 23-09-2025
ԵԱՏՄ-ում միասնական նավիգացիոն կապարակնիքներ են գործարկել միության բոլոր երկրներում փոխադրումներին հետևելու համար։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից: Կսկսի կիրառվել ԵԱՏՄ բոլոր հինգ երկրների համար՝ փետրվարի 11-ից։

«Դա կբարձրացնի ԵԱՏՄ տարանցիկ ներուժը, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի փոխադրողների համար, և վերահսկող մարմինները ավելի քիչ առիթներ կունենան կանգնեցնելու նման կապարակնիքներով մեքենաները, քանի որ ձեռք է բերվում ամբողջական թափանցիկություն»,-նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովը:

Նմանատիպ նյութեր