2000 դիտում
16:32 10-09-2020
Ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր երկրների համար գործող միասնական կանոն. վարչապետի խոսնակ
Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնել ցանկացողներ,
այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաև թեստավորում կազմակերպելու և քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը: Բոլոր հարցերի քննարկման և հստակեցման արդյունքում էլ ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:
Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել: Սահմանափակումները կիրառել և շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից»,- գրել վարչապետի խոսնակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնել ցանկացողներ, այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը...
Posted by Mané Gevorgyan on 2020 թ. սեպտեմբերի 10, հինգշաբթի
Նմանատիպ նյութեր
1975 դիտում
17:38 10-09-2020
Ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով կսահմանվի ԵԱՏՄ միասնական կանոն. ՀՀ վարչապետի խոսնակ
553 դիտում
08:56 09-04-2024
Դեպի ԵԱՏՄ և երրորդ երկրներ սև և գունավոր մետաղների արտահանման արգելքի նոր ժամկետ կսահմանվի. «Փաստ»
Այս բաժնից
658 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
484 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
601 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ