Օկուպացված Ավետարանոցը հանդիսանում էր Մելիք Շահնազարյանների իշխանության կենտրոնը
Արցախի թեմը հիշատակել է օկուպացված Ավետարանոց կամ Չանախչի գյուղի մասին․
«Ավետարանոց կամ Չանախչի գյուղը գտնվում է ԱՀ հարավարևմտյան հատվածում՝ Ասկերանի շրջանում, նախկինում՝ Արցախի Վարանդա գավառում: Բնակավայրի մասին պահպանված հիշատակությունները վերաբերում են վաղ միջնադարին։
16–17-րդ դարերում Ավետարանոցը հանդիսանում էր Մելիք Շահնազարյանների իշխանության կենտրոնը: Գյուղը հայտնի է նաև որպես ազատագրական պայքարի կարևոր կենտրոններից մեկը:
Ավետարանոցը հիրավի բաց թանգարան է երկնքի տակ: Գյուղում և նրա շրջակայքում պատմական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններ կան։ Դրանց թվում են՝ Կուսանանց անապատը (1616 թ.), Սբ. Աստվածածին եկեղեցին (1651 թ.), Մելիք–Շահնազարյանների 3 ապարանքները, Ավետարանոցի ամրոցը»։⠀