211652_close_icon

Կոռուպցիայի հետ չհաշտվելը օգտագործվում է մեր դեմ. ԱՆԻՖ-ի գործով պետությունը հարց է ունեցել, գնացել է այդ հարցի հետևից. Փաշինյան

views-count2380 դիտում article-date 14:39 23-09-2025
Կոռուպցիայի հետ չհաշտվելը օգտագործվում է մեր դեմ։ Չի կարելի կոռուպցիայի դեմ պայքարն օգտագործել մեր դեմ:

Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումին պանելային քննարկման ժամանակ ասաս վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱՆԻՖ-ի մասին հարցին:

 Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում 2018թ.-ից համակարգային կոռուպցիան վերացել է և մինչև այսօր չկա. «Եթե լիներ, ես էդ բոլոր կոռուպցիոն դեպքերից իմ փայը պետք է ունենայի»։

«Այս տարվա մենակ առաջին 9 ամիսներին 2018թ համեմատությամբ 2 մլրդ դոլարի ավելի մուտք է եղել պետական բյուջե: Էդ ԱՆԻՖ-ի պատմությունը դուք որտեղից գիտեք: Մամուլը որտեղից գիտի:

Էդ պետությունը ինքը հարց  է ունեցել, գնացել է էդ հարցի հետևից»,- նշել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր