211652_close_icon

1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել․ Փաշինյան

views-count343 դիտում article-date 11:16 20-09-2025
ՀՀ-ն իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է տեղափոխվել այն փաստի բերումով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ը երկար գործընթացի գագաթնակետն է։

«1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել։ Անկախությունից ի վեր մենք նման 1 տարի 7 ամիս չենք ունեցել։ Սա խաղաղություն է։ Այնպես ենք անելու , որ այդ 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 4 տարի 7 ամիս, 5 տարի 7 ամիս, 50 տարի 7 ամիս, 100 տարի 7 ամիս, 200 տարի 7 ամիս և այսպես շարունակ»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր