211652_close_icon

Ռուսաստանն ու Հայաստանը կապված են բարեկամության ամուր թելերով. Մատվիենկոն շնորհավորել է Սիմոնյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ

views-count403 դիտում article-date 18:59 19-09-2025
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ 

Հայ ժողովուրդը սեպտեմբերի 21-ին նշելու է Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը։
 
«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի անկախության օրվա առթիվ։ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են բարեկամության ամուր թելերով։ Մեր քաղաքացիներին միավորում են ավանդական հոգևոր և ընտանեկան արժեքները, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում ընդհանուր ներդրումը։ 

Համագործակցության կուտակված քաղաքական դրական փորձի շնորհիվ այսօր մենք հնարավորություն ունենք գտնել տարբեր ոլորտներում ռուս-հայկական կապերն ընդլայնելու նոր ձևեր։ Վստահ եմ, որ միջխորհրդարանական երկխոսության ամրապնդումը թույլ կտա ավելի արդյունավետ կերպով իրականացնել համագործակցության առկա ներուժը՝ ի շահ մեր երկրների»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Մատվիենկոյի՝ ՀՀ ԱԺ նախագահին ուղղված ուղերձում։ 

Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահին և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին հաջողություն է մաղթել օրենսդրական գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում։

Նմանատիպ նյութեր