211652_close_icon
views-count3484 դիտում article-date 12:07 08-06-2025

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։

Ձախ ձեռքով մրցումներում ոսկե մեդալին արժանացել են Սարգիս Ստեփանյանը, Վալտեր Հարությունյանը, Գևորգ Համբարձումյանը, Նաիրա Մեսրոպյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել Գուրգեն Անտոնյանը, Վոլոդյա Բազեյանը, Կամո Կարապետյանը։

Աջ ձեռքով մրցումներում հաղթող են ճանաչվել Վալտեր Հարությունյանը, Վոլոդյա Բազեյանը և Նաիրա Մեսրոպյանը։ Գուրգեն Անտոնյանն ու Շահեն Բաբայանը դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Հայկ Ստեփանյանը, Էդվարդ Նիկողոսյանը և Սևակ Սիմոնյանը կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր