211652_close_icon

Վրաստանից դեպի ՌԴ-ի ևս մեկ քաղաք չվերթեր կիրականացվեն

views-count604 դիտում article-date 22:45 15-09-2025
Ռուսական «Ազիմութ» ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կսկսի չվերթեր իրականացնել Կրասնոդար — Թբիլիսի — Կրասնոդար թռիչքուղով։ Տեղեկանում ենք ավիաընկերության կայքից։

Մինչ այս Վրաստանից ՌԴ-ի 10 քաղաքներ էր չվերթեր իրականացվում, Կրասնոդարը 11-րդն է:

Թբիլիսիից բացի, «Ազիմութ»-ը հայտարարել է նաև դեպի Ստամբուլ, Անթալիա, Երևան և Դուբայ չվերթերի մեկնարկի մասին։

Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային երթևեկությունը վերսկսվել է 2023 թվականի մայիսի 19-ին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ։ Չվերթերն իրականացնում են ռուսական «Ազիմութ», «Ռեդ Վինգս» և «Ջորջիան Էյրվեյս» ընկերությունները։

Նմանատիպ նյութեր