211652_close_icon

Ըմբիշ Արման Անդրեասյանը պարտվեց ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում

views-count466 դիտում article-date 23:05 14-09-2025
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացան 70 կգ քաշային ազատ ոճային ըմբիշների բրոնզե մեդալի համար գոտեմարտերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերը չափեց Ղրղզստանի ներկայացուցիչ Էրնազար Ակմատալիևի հետ՝ զիջելով 2։8 հաշվով:

Սեպտեմբերի 15-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Եվրոպայի բազմակի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

 

Նմանատիպ նյութեր