211652_close_icon

«Սրբազան պայքարի» գործով դատավորն ինքնաբացարկ չի հայտնի

views-count439 դիտում article-date 18:45 10-09-2025
«Սրբազան պայքարի» գործով անցնող գրեթե բոլոր մեղադրյալների պաշտպանները բացարկ ներկայացրեցին նիստը նախագահող առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Հիմքում այն է, որ առանց պաշտպանների ներկայության քննարկվել ու երկարացվել են մեղադրյալների խափանման միջոցները, նույնիսկ այն դեպքում, երբ որոշների ժամկետն անգամ չէր ավարտվել։

Դատարանը մերժեց` շեշտելով, թե պաշտպանական կողմի դատողությունները սուբյեկտիվ են։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, այնուհետև դրան հետևող յուրաքանչյուր հինգշաբթի:

 

Նմանատիպ նյութեր