1980 դիտում
15:29 06-05-2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը քննող դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:
Այս մասին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտից։ Պատճառնեը, սակայն, չհաղորդեցին։
Այժմ գործը հանձնվել է դատարանի գրասենյակին և համաձայն ընթացակարգի՝ այն վերամակագրվելու է այլ դատավորի։ Ընթացակարգը կատարվելու է էլեկտրոնային համակարգով, պատահականության սկզբունքով։
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը:
Նմանատիպ նյութեր
4262 դիտում
14:42 10-01-2019
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել
2124 դիտում
10:58 30-04-2019
Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով մեղադրական եզրակացությունը
Այս բաժնից
469 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
616 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
502 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը