211652_close_icon

Շիրակի թեմում առաջնորդական լիազորություններով հոգևոր տեսուչ է նշանակվել

views-count358 դիտում article-date 14:48 10-09-2025
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, համատեղության կարգով, առժամապես նշանակվել է Շիրակի թեմի հոգևոր տեսուչ՝ առաջնորդական լիազորություններով:

Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշանակվել է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն՝ ազատելով Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի պարտականություններից։

Նմանատիպ նյութեր