211652_close_icon

Էրմիտաժը վերաբացվել է ռումբի սպառնալիքով պայմանավորված տարհանումից հետո

views-count535 դիտում article-date 23:45 09-09-2025
Ռումբի սպառնալիքով պայմանավորված տարհանումից հետո վերաբացվել է Էրմիտաժը։ Վերաբացումից առաջ թանգարանում անվտանգությանը վերաբերող ստուգումներ են իրականացվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Թանգարանի անվտանգության ծառայությունը Ռուսաստանի ազգային գվարդիայի հետ համատեղ տարհանել է գլխավոր թանգարանային համալիրի և գլխավոր շտաբի շենքի բոլոր այցելուներին և ստուգել բոլոր սրահներն ու սպասարկման տարածքները։

Սպառնալիքներ չեն հայտնաբերվել։ Էրմիտաժի բոլոր ցուցասրահներն այժմ բաց են և գործում են սովորականի պես», – ասվում է թանգարանի տարածած հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր