211652_close_icon

Իսպանիան արգելափակել է զենքի վաճառքն Իսրայելին

views-count523 դիտում article-date 20:00 08-09-2025
Իսպանիան արգելափակել է զենքի վաճառքն Իսրայելին, ինչպես նաև մի շարք պատժամիջոցներ սահմանել այդ երկրի դեմ, վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքով՝ «Գազայում ցեղասպանությունը դադարեցնելու» համար։

Իսրայելի արտգործնախարարը ի պատասխան Իսպանիայի կառավարությանը մեղադրել է «հակասեմականության» մեջ, ինչից հետո Մադրիդը Թել Ավիվից ետ է կանչել իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։

Անցած տարի Իսպանիան՝ Իռլանդիայի և Նորվեգիայի հետ, պաշտոնապես ճանաչեց Պաղեստինի պետությունը՝ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը դիվանագիտական ճանապարհով լուծելու հորդորով։ Այս տարի մի շարք այլ պետություններ, այդ թվում՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան են պատրաստվում հետևել այդ օրինակին:

Նմանատիպ նյութեր