5697 դիտում
13:53 23-10-2018
«Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին». Է. Շարմազանովը՝ ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներում ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցության հարցը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն մեր տարածաշրջանում կարեւոր խորհրդարանական հարթակ է տարբեր խնդիրների քննարկման համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխխոսնակն առաջարկել է կազմակերպել գիտաժողով-ցուցահանդես՝ նվիրված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր՝ կարեւորելով հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը:
«Այդ նպատակի համար պետք է բացառել ռազմատենչ հռետորաբանությունն ու այլատյացության քարոզը: Ադրբեջանին զենքի վաճառքը նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին»,-ասել է ԱԺ փոխնախագահը:
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
13:51 02-03-2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
874 դիտում
17:24 15-10-2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերը
Այս բաժնից
697 դիտում
18:55 23-12-2024
ՆԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
553 դիտում
18:29 23-12-2024
ՊԵԿ-ում քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններն ու գործող կարգավորումները
904 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ