211652_close_icon

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի բանակը խորացնում է իր հարձակումը Գազա քաղաքում

views-count331 դիտում article-date 19:42 07-09-2025
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ բանակը «խորացնում է» իր հարձակումը Գազա քաղաքում և նրա շրջակայքում՝ ձգտելով ուժեղացնել ճնշումը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վրա, հաղորդում է AFP-ն։

«Մենք խորացնում ենք մանևրը Գազա քաղաքի ծայրամասերում և հենց Գազա քաղաքում։ Մենք ոչնչացնում ենք ահաբեկիչների ենթակառուցվածքները, մենք քանդում ենք բացահայտված ահաբեկչական աշտարակները»,- ասել է Նեթանյահուն։

Իսրայելական ավիահարվածներն այս շաբաթ ավերել են Գազա քաղաքի երկու բարձրահարկ շենքեր, քանի որ զորքերն ակտիվացրել են իրենց գործողություններն այդ տարածքում՝ ձգտելով գրավել պաղեստինյան տարածքի խոշորագույն քաղաքային կենտրոնը։

Նմանատիպ նյութեր