Թուրքիան դատապարտում է Իսրայելի կողմից հումանիտար օգնության արգելափակումը Գազա
Իսրայելն արգելափակել է Գազա հումանիտար օգնության մուտքը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտող հայտարարություն է տարածել այդ առնչությամբ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ Իսրայելի կառավարության կողմից Պաղեստինի ժողովրդի համար առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքն արգելափակելը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։
«Այդ գործողությունները նպատակ են հետապնդում հավաքականորեն պատժել պաղեստինցի ժողովրդին և սպառնում են Գազայում հրադադարի մշտական դարձնելու ջանքերին։ Դեպի Գազա հումանիտար օգնության անխափան մուտքի համար միջազգային հանրությունը պետք է հնարավորինս շուտ գործի անցնի և երաշխավորի, որ Իսրայելը կատարի իր պարտականությունները»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Աղբյուրը՝ ermenihaber.am