211652_close_icon

Եվրոպան սխալվում է՝ հետևելով Դոնալդ Թրամփի ռազմավարությանը. Աբբաս Արաղչի

views-count364 դիտում article-date 17:47 07-09-2025
Եվրոպան սխալվում է՝ հետևելով Դոնալդ Թրամփի ռազմավարությանը, Mehr-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ Թեհրանը բաց է դիվանագիտության և միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի համար, սակայն պատժամիջոցները պետք է վերացվեն։

«Երկու տասնամյակից ավելի Եվրոպան գտնվել է իմ երկրի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ շարունակվող, արհեստական ճգնաժամի կենտրոնում։ Շատ առումներով Եվրոպայի դերը արտացոլել է միջազգային ուժերի ավելի լայն հարաբերությունների վիճակը։ Մեր տարածաշրջանում մաքսիմալիստական նպատակներով ռազմատենչ Ամերիկային զսպելու ձգտող մի ժամանակ չափավոր ուժ լինելով՝ Եվրոպան այսօր թույլ է տալիս Վաշինգտոնի չափազանցությունները»,- նշել է Արաղչին։

 

Նմանատիպ նյութեր