Նախագահ Թրամփը ճիշտ է՝ պետք է չգնել ռուսական նավթ ու գազ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել է, որ միայն սեպտեմբերի սկզբից ի վեր ռուսական ուժերն ավելի քան 1300 անօդաչու թռչող սարք, գրեթե 900 ավիառումբ և մինչև 50 տարբեր տեսակի հրթիռներ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ: Վերջին օրերին հարվածներ են հասցվել Խարկովին, Օդեսային, Խերսոնին, Կիևին, Զապորոժիեին, Լվովին և այլ բնակավայրերի: Նրա խոսքով՝ այս գիշեր ևս թիրախավորվել է երկրի քաղաքացիական ենթակառուցվածքը:
«Ռուսաստանը շարունակում է ձգձգել պատերազմը՝ դիվանագիտությունը վերածելով բացահայտ ֆարսի: Նախագահ Թրամփը ճիշտ է՝ անհրաժեշտ է սահմանափակել ռուսական նավթի և գազի գնումը», - նշել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին կոչ է արել գործընկերներին ուժեղացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները և անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային:
Զուգահեռ՝ Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է, որ անցած գիշեր ուկրաինական ուժերը թիրախավորել են Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի մարզերը և Կրասնոդարի երկրամասը: Ոչնչացվել է 34 ԱԹՍ: Բելգորոդի մարզում հայտնի է զոհերի մասին: