Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրն ամեն օր հրթիռների հարձակման տակ է. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դիվանագիտական կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար Մոսկվա այցելելու առաջարկը։ Այս մասին Զելենսկին ասել է ABC News-ին տված հարցազրույցում։
Նա, մասնավորապես, ասել է. «Նա կարող է գալ Կիև։ Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրն ամեն օր հրթիռների հարձակման տակ է։ Ես չեմ կարող գնալ այս ահաբեկչի մայրաքաղաք։ Պուտինը հասկանում է դա», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ երբեք դեմ չի եղել Զելենսկու հետ հանդիպելուն։
«Եթե Զելենսկին պատրաստ է, ապա թող գա Մոսկվա»,-ասել էր Պուտինը։