3957 դիտում
20:14 21-03-2024
Հայհոյանքներ ու ծեծկռտուք՝ Գյումրու թիվ 19 դպրոցում․ գործը հայտնվել է քննչականում
Aravot.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ մարտի 18-ին՝ 3 օր առաջ, Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում վիճաբանություն էր տեղի ունեցել վարչատնտեսական մասի նորանշանակ համակարգողի ու դաստիարակչական գծով փոխտնօրենի միջև։ Դպրոցում հնչել են հայհոյանքներ, երկու տղամարդկանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Եվ այս ամենը կատարվել է աշխատասենյակի համար։
Դպրոցի նորանշանակ պաշտոնյան՝ վարչատնտեսական մասի համակարգող՝ Գ․Կ-ն, հրավիրվելով ոստիկանության «Մուշ» բաժին, հայտնել է, որ մարտի 18-ին, ժամը 14․00-ի սահմաններում դպրոցի տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ Ս․Մ․-ն աշխատասենյակի հարցի շուրջ առաջացած խոսակցության ժամանակ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ այտի շրջանում պատճառելով քերծվածքներ։
Նրանից ընդունվել է հաղորդում, որն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։
Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի ժ/պ Արտակ Մարտիրոսյանից՝ հետաքրքրվելով, թե այս ամենը կատարվե՞լ է աշակերտների աչքի առաջ։ Արտակ Մարտիրոսյանը հրաժարվեց մեկնաբանել կատարվածը՝ նշելով, որ գործը իրավական տիրույթում է։
Նա, սակայն, հարկ համարեց պարզաբանել, որ այդ երկու անձանցից բացի ոչ մեկն ականատես չի եղել այս միջադեպին, դպրոցից ոչ մեկը ո՛չ լսել է, ո՛չ տեսել։ Ինքն անձամբ այդ մասին տեղեկացել է տարածված խոսակցություններից։

Նմանատիպ նյութեր
3307 դիտում
22:38 16-10-2024
Գյումրու սրտում գտնվող իր տանը դուռը բացելու համար քաղաքացին հայտնվել է քննչականում․ aravot.am
1435 դիտում
21:55 11-07-2023
Գյումրիում բնակչուհին հարազատների գերեզմանոցում նոր հանգուցյալի է հայտնաբերել․ գործը քննչականում ․ aravot.am
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2314 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»