211652_close_icon

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը. տեսանյութ

views-count694 դիտում article-date 21:00 05-09-2025
Թուրք դաշնակահարուհի, կլավեսինահար և կոմպոզիտոր Իքլիմ Թամքանը կատարել է հայ մեծանուն դաշնակահար և կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը:

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Միջանկյալ հավելենք, որ Սայաթ Նովայի ժողովրդական մեղեդիներից ոգեշնչված այս ստեղծագործությունը նվիրված է Արամ Խաչատրյանի հիշատակին։

Թամքանը նշել է, որ այս ստեղծագործությունը երաժշտության լեզվով արտահայտում է հանդուրժողականության, խաղաղության և համակեցության հարստությունը, անցյալի ցավին դիմակայելու ազնիվ քաջությունը։

«Այս ձայնագրությունը նվիրված է նրանց նվիրական հիշողություններին, ովքեր աշխատել են խաղաղության համար, թողել են իրենց հետքը և որոնց հիշողությունները հավերժ են»,- նշել է նա։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր