211652_close_icon

Աֆղանստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

views-count2164 դիտում article-date 23:08 04-09-2025
Աֆղանստանի արևելքում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքը:

Նշվում է, որ օջախի 3 կմ խորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով 16։56-ին (Երևանի ժամանակով՝ 20։56-ին) Ջելալաբադ քաղաքից 48 կմ և Ասադաբադից 36 կմ հեռավորության վրա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Աֆղանստանի արևելքում 6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 2 հազար մարդ է մահացել:

 

Նմանատիպ նյութեր