AFP. Եվրոպական առաջնորդները և Զելենսկին սեպտեմբերի 4-ին կզանգահարեն Թրամփին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և այլ եվրոպացի առաջնորդներ, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկին, հինգշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, հեռախոսազրույց կունենան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Գործակալության տվյալներով՝ զրույցը նախատեսվում է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու նպատակով «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո։
Հանդիպման ժամանակ կքննարկվի «Կիևի անվտանգության երաշխիքները»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 30-ին հայտարարել է, որ «կամավորների կոալիցիայի» գործողությունները նպատակ ունեն խաթարել ռուս-ամերիկյան շփումներից հետո ուկրաինական կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը։