211652_close_icon
views-count14126 դիտում article-date 10:45 23-07-2020

Արդյո՞ք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անզոր է պարզելու՝ ով է «Փչան Թոդորոսը», և ե՞րբ է անլուծելի թվացող խնդիրը լուծվելու՝ ի շահ բնակչի. ՖՈՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեւանի քաղաքապետարանում հովանավորչությունը շարունակվում է: Հանրային տարածքների՝ փողոցների հաշվին տրված շինարարական թույլտվությունները շարունակում են գործել ու արտոնյալները փողոցները նեղացնելով շինություններ են սարքում: Հիմա այս ամեն ինչի մասին հերթով. օրերս մի նյութ էինք թողարկել Անդրանիկ 123/8 հասցեում տեղի ունեցող շինարարության մասին: Քաղաքացիները մեզ բողոքել էին, որ շինարարություն իրականացնող Դավիթ Խաչատրյանը Հարավ արեւմտյան Բ-2 թաղամասի բազմաբնակարան շենքեր մտնող միակ ճանապարհի հաշվին շինություն է կառուցում: Շինության համար փորված փոսն այնքան է նեղացրել ճանապարհը, որ մի քանի բազմաբնակարան շենքերի մուտքը անանցանելի է դարձել բեռնատարների, աղբատարների եւ ամենակարեւորը՝ հրշեջմեքենաների համար: Սա այսպեսասած՝ հին Հայաստանում, նախկին քաղաքային իշխանություններից կասկածելի պայմաններում ձեռք բերված թույլտվություններ են: Խիստ տարակուսելի է, թե ինչի դիմաց են կուլ գնացել Դավիթ Խաչատրյանի քմահաճույքներին և տրամադրել վիճահարույց հողակտորն ու շին թույլտըվությունները: Բանն այն է որ, նախկին իշխանությունների օրոք նույն թաղամաս մտնուղ մեկ այլ մուտքի հաշվին դարձյալ ճանապարհի հատվածից կտրել ու հողահատկացում են արել նույն Դավիթին, ով փաստացի արդեն իսկ փակել է բեռնատար մեքենաների մուտքը թաղամաս, և ահա երկրորդ և վերջին ճանապարհը, որը դարձել է միակ մուտքը նշված թաղամաս, նույնպես տրամադրվել է Դավիթ Խաչատրյանին: Ու եթե այդ շինությունը կառուցի, ստացվում է, որ այս մի մուտքն էլ է փակվում եւ արտակարգ իրավիճակների դեպքում հրշեջ մեքենան չի կարողանալու մտնել մի քանի բազմաբնակարանների բակ: Նայեք՝ Երեւանի քաղաքապետարանի աղբահանող մեքենան դժվարանում է անցնել այս հատվածով. Միայն մետաղաձողը հանելուց հետո է կարողանում անցնել: Իսկ երբ շինությունը կառուցվի, այլեւս աղբահանող մեքենաներն էլ չեն կարողանալու անցնել: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Փոսը փորվելուց մինչ այսօր, ողջ Բ-2 թաղամասի սնուցող էլեկտրալարերը մնացել են օդից կախված՝ հոսանքահարվելու ռեալ վտանգ ստեղծելով ցանկացած անցորդի համար: Այս հարցով քաղաքացիները բազմիցս դիմել են Հայ էլեկտրական ցանցերին, բայց որեւէ արձագանք չի եղել. Անձրեւից թրջվում և վթարվում են բարձր լարման հոսանքները, բայց ՀԷՑ-ը ձկան նման լուռ է: Փոսը քանդել է հարեւանությամբ կառուցված սրճարանը, խարխլել միյուս կողմում գտնվող շինության հիմքերը, սակայն քաղաքային իշխանությունները չեն շտապում պաշտպանել մարդկանց սեփականության իրավունքը: Այս ամենի մասին Երեւանի ավագանու անդամներից մեկը բարձրաձայնեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ: Քաղաքապետը նախ լսեց Մալաթիայի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանին, ով ակհայտորեն խաբեց Վարչական շրջանի ղեկավարի ներկայացրած «ցանկապատը» անվտանգության կանոնների պահպանված լինելը վերաբերվում է այս փոսին, որը կարող եք տեսնել տարբեր ժամանակահատվածներում արված նկարահանումներով. ռեալ վտանգ է ցանկացած անցորդի համար: Այս մանիպուլյացիան անցավ: Քաղաքապետը հրահանգեց Կամո Արեյանին, որպեսզի անձամբ վերահսկի իրավիճակը, բայց էլի արդյունք չեղավ: Փոսը մնաց, ավելին՝ փոսում հիմա շինարարություն է ծավալվում, որը խանգարում է միանգամից բոլոր հարեւաններին. Մեկի սրճարանն է փլվել, դատական քաշքշուկի մեջ է, մյուսի պատուհանն է փակում եւ շենքի հիմքերը խարխլելով հաջորդի ջրագիծն է ավերել: Իսկ քաղաքապետարանից որեւէ անգամ չեն բարեհաճում դեպքի վայր գնալ ու տեսնել. ով ինչու ինչ շահագրգռվածությամբ է հարեւաններին խանգարելով շինթույլտվություն տվել՝ այն էլ փողոցի ասֆալտը նեղացնելու՝ հանրային տարածքի հաշվին: Ինչ է ստացվում. փաստորեն Կամո Արեյանը, Մալաթիայի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը հովանավորում են Դավթ Խաչատրյանին: Իսկ քաղաքապետ Հայկ Մարությանը անուղղակի է հովանավորում: Ինչու ենք այսպես ասում, քանի որ Մարությանը տեր չի կանգնում իր հրահանգներին, իսկ Արեյանն ու թաղապետն էլ՝ հանցավոր անգործություն են ցուցաբերում: Եւս մեկ անգամ շեշտենք, որ այս շինթույլտվությունը լրջագույն խնդիր է. հանրային տարածքի հաշվին շենք է կառուցվում. ակնհայտ ապօրինի շինթույլտվությունով, բայց որեւէ օղակ պատասխանատվութոյւն չի կրում՝ հղում են անում, թե 2017-ին թույլտվություն է ստացել, բայց որեւէ մեկը չի ստուգում դրա հիմքերը: Տաքուկ սենյակներում նստած մեկ կնիքի օգնությամբ երկարացնում են շինթույլտվության ժամկետները, արտակարգ իրավիճակ ստեղծելով Բ-2 թաղամասում: Ինչպես արդեն հայտնել էինք, քաղաքացիները պատրաստ են գնալ ամենածայրահեղ քայլերի… հիմա գնդակը քաղաքապետ Հայկ Մարությանի դաշտում է. նա պետք է եւ պարտավոր է չեղարկել տրված ակնհայտ ապօրինի շինթույլտվությունը: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/16/1159928/]հայտնել [/url]էինք, որ արդեն քանի օր էր, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստանում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի մի քանի բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Երևանի քաղաքապետարանի ու Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի պաշտոնյաների քար անտարբերության պատճառով իրենք հայտնվել են անելանելի վիճակում։ Հուլիսի 16-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասել էին. «2017 թվականին Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի թույլտվությամբ ինչ-որ Դ. Խաչատրյանի թույլտվություն է տրվել, որպեսզի Անդրանիկ 123/8 հասցեում կառուցվի հասարակական նշանակության օբյեկտ։ Սակայն, չգիտես ինչու, հաշվի չէին առել ոչ մի անվտանգության կանոններ։ Նշված հատվածով անցնում է գազատար խողովակ, բարձրավոլտ հոսանք, խմելու ջուր ու Հայաստանի ու միջազգային օրենքներով՝ ցանկացած շինություն կառուցելուց առաջ, առաջին հերթին, պետք է պահպանվեն անվտանգության կանոնները, մինչդեռ այս դեպքում ոչ միայն չեն պահպանվել անվտանգության կանոնները, այլև բառի բուն իմաստով «պայթող ռումբ են դրել»։ Ֆունդամենտը փորելու ժամանակ տեղի է ունեցել անգամ հրդեհ, էլեկտրաէներգիայի անջատումներ, քանի որ վնասվել են էլեկտրալարերը, ու դրանից հետո մտածեցինք, որ թույլտվություն տվողը հետևություններ կանի, սակայն պարզվեց, որ դա նրանց չի հետաքրքրում։ Նշված տարածքը, երբ նախկին քաղաքապետը տվել է Դ. Խաչատրյանին, ապա գոնե մի լավ ուսումնասիրեին, տեսնեին, որ թուլտվությունը տալիս են նաև հսկայական գազախողովակի մոտ, մինչդեռ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ն կտրուկ արգելել է, որպեսզի նշված վայրում անգամ փորման աշխատանքներ կատարվեն և այդ մասին կան գրություններ։ Քիչ առաջ նշված վայր էին ժամանել Երևանի ԳԳՄ-ի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայացուցիչները, ովքեր հայտնեցին, որ իրենք նախկինում շինարարությունն արգելելու համար գրություններ են ուղարկել պատկան մարմիններին և հիմա նույնպես պատրաստվում են դիմել, որպեսզի կասեցվի կառուցումը»։ Մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ երբ նշված թաղամասում արտակարգ դեպքեր են տեղի ունեցել, այդ թվում՝ հրդեհ, հրշեջ-փրկարարների հսկայական տեխնիկան ու ավտոմեքենաները չեն կարողացել նշված վայրով անցնել, քանի որ անգամ ճանապարհն է զավթվել կառուցապատողի կողմից. «Աղբատար մեքենան էլ, երբ գալիս է, բնակիչներս ցելոֆաններով ենք աղբը մոտեցնում մեքենային, քանի որ այն նույնպես չի կարողանում անցնել այդ հատվածով։ Հեղափոխության օրերին անընդհատ լսում էինք, որ պայքարում են նման հուռի երևույթների դեմ, բայց ստացվեց՝ հեղափոխությունը տեսանք, բայց նման խորթ երևույթյների դեմ պայքարը չտեսանք։ Խնդրում ենք Երևանի քաղաքապետարանին, ուսումնասիրեն այս խնդիրը, ու վստահ ենք, որ եթե սրտացավ մոտեցում ցուցաբերեն, ապա խնդիրը կլուծվի՝ ի շահ բնակչի և այս շինության թուլտվությունը, որ տվել է նախկին քաղաքապետը, կչեղարկվի»։ Էլ ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/20/1160283/]հայտնել [/url]էինք, որ հուլիսի 20-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էր դիմել Դավիթ Խաչատրյանը, ով հայտնել էր, որ իր կողմից Հարավ Արևմտյան Բ2 թաղամասում կառուցվող շինությունը օրինական է, իր կողմից ոչ մի անօրինական գործողություններ տեղի չէին ունեցել, ինչի վկայությունն էր բոլոր փաստաթղթերը, որոնք անցել էին օրինական ճանապարհով, և իր մտահոգությունն էր հայտնել, թե ինչու էին իր կողմից կառուցվող շինության հարևանությամբ գտնվող մարդիկ անհարկի վարկաբեկում իրեն. «Իմ բոլոր գործողությունները գտնվում են օրինական դաշտում, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի, առաջնորդվել եմ ու առաջնորդվելու եմ բացառապես օրենոքվ, և ես ոչ թե տուն քանդող եմ, այլ տուն եմ կառուցում»։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի և Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր