Պուտինը և Սի Ցզինպինը բանակցություններ են վարում Պեկինում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ռուս-չինական բանակցություններ են վարում Պեկինում: Հանդիպումը տեղի է ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, հաղորդում է «Կոմերսանտը»:
Երկկողմ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը կքննարկեն երկկողմ հարաբերությունները և միջազգային օրակարգը: Սա նրանց վեցերորդ հանդիպումն է այս տարի. հունվարին առաջնորդները տեսազանգի միջոցով, մայիսին՝ Մոսկվայում, և ևս երեք անգամ հեռախոսազրույց են ունեցել:
Ավելի վաղ առաջնորդները մասնակցել են Ռուսաստան-Չինաստան-Մոնղոլիա եռակողմ գագաթնաժողովին:
Օգոստոսի 31-ից Ռուսաստանի նախագահը չորս օր է, ինչ գտնվում է Չինաստանում: Նա մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Տյանցզինում և մի քանի հանդիպումներ է ունեցել: Սեպտեմբերի 3-ին Վլադիմիր Պուտինը կմասնակցի միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին: