ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Աֆղանստանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Աֆղանստանում այսօր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Աֆղանստանի ժողովրդին, որը տուժել է վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից, որոնք խլեցին հարյուրավոր կյանքեր»,- նշել է ԱԳՆ-ն։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն ուժ և արագ ապաքինում է մաղթել երկրաշարժից տուժածներին։
Հիշեցնենք` Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևելք 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 800 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։